Նախորդ շաբաթ «Իրատեսի» 48 (884) համարում իմ գործընկեր Արմինե Սարգսյանի տպագրած «Ինձ միայն ոտք դնելու տեղ տվեք» վերնագրով հրապարակումը տարակարծությունների առիթ է դարձել Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգության ճակատագրով մտահոգ մասնագետների և պարզապես գիտակից հայ հանրության շրջանում:
2017 թվականի հունիսին մեկնարկած Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է համախմբում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողների: Մեկնարկից ի վեր փառատոնն արդեն իսկ հասցրել է հյուրընկալել շուրջ 40 երաժիշտների ավելի քան 15 երկրներից:
«Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում Հին Գորիսում՝ Կյորեսում, տեղի ունեցավ ձեռագործության փառատոն: Ներկայացվեցին բնական թելերով գործած կարպետներ, պայուսակներ, տիկնիկներ, գուլպաներ, բարձեր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Իրատեսի» նախորդ հրապարակումներից մեկում 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ստեղծված է «GAIFF Pro» հարթակը՝ կինոգետ Մելիք Կարապետյանի ղեկավարությամբ:
Երևանում սկսվեց «Ոսկե ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնը: 15-րդ անգամ:
Խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին:
«Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Գ. Տաթևացու անվան հրապարակում պաշտոնապես բացվեց Art Exspo ծրագրի արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն- տոնավաճառը։
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսում ArtExspo ծրագրի շրջանակում բացվել են ծրագրին մասնակից ԱՊՀ երկրները, ինչպես նաև հայաստանյան տարբեր տարածաշրջանները ներկայացնող տաղավարներ։ Մոլդովական շապիկից մինչև ղրղզական գլխարկ ու հայկական տիկնիկներ: Տեսականին բազմազան է:
Հուլիսի 6-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ ակորդն էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան եւ ջութակահար Կարեն Շահգալդյանը։ Համերգը ղեկավարում էր մալթացի հայտնի դիրիժոր Ալան Չիրքոփը։
«Ադբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման հուշագրի հաստատման մասին» օրինագիծը, որը երկու երկրների միջև ստորագրվել էր դեռևս հուլիսին, ներառվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում...